Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայրիկյանի գործով վկայի ցուցմունքներում հակասություն կա

Հայրիկյանի գործով վկայի ցուցմունքներում հակասություն կա
01.06.2013 | 19:06

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօր հերթական դատական նիստն է տեղի ունեցել, որի ընթացքում վկա, Հայրիկյանի հարևան Սեդա Գևորգյանի ցուցմունքներում հակասություն է նկատվել: Ըստ pastinfo.am-ի՝ իր նախնական ցուցմունքում Գևորգյանն ասել էր. «Երբ դուրս նայեցի պատուհանից, կասկածելի, փախչող կամ հեռացող որևէ անձ չտեսա»: Այսօր, սակայն, վկան ասել է, թե լսել է թրմփոց, բայց կասկածներ չի ունեցել, որ դա կարող էր կրակոց լինել, քանի որ նման ձայներ բակից հաճախ են լսվում, և այդ է պատճառը, որ պատուհանից դուրս չի նայել: Ցուցմունքների անհամապատասխանության վերաբերյալ վկան նշել է, թե ինքն այդ մասին ասել է քննիչին, վերջինս էլ պատասխանել է. «Ոչինչ»: Նշենք, որ վկան հարցաքննվել է երեք անգամ և ամեն անգամ ստորագրել է համապատասխան արձանագրությունը, բայց գործում առկա է դրանցից միայն մեկը:
Դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 7-ը՝ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով: Վերջինս տառապում է շաքարային դիաբետով: Հավելենք, որ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը պատվիրելու մեջ մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Սպանության փորձը տեղի է ունեցել 2013թ. հունվարի 31-ին, կեսգիշերին մոտ, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ